Լուրեր

«Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում հանդիպել եմ մեր պայքարի ընկերներին` Դավիթ Համբարձումյանին և Արթուր Սարգսյանին․ Աբրահամյան

21.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում հանդիպել եմ մեր պայքարի ընկերներին` Դավիթ Համբարձումյանին և Արթուր Սարգսյանին:
2-ի գործով էլ իշխանությունը դատարկ, որևէ հիմք չունեցող, անողնաշար մեղադրանքներ է ներկայացրել և ազատությունից զրկել:
 
Երկուսն էլ գիտեն, թե ինչ է պատիվը, արժանապատվությունն ու տղամարդկությունը:
Երկուսն էլ գիտեին, թե իրենց սկզբունքայնությունն ու անզիջում քաղաքական պայքարն իշխանության ինչպիսի հակազդեցության կարող էր հանգեցնել, սակայն չընկրկեցին:
 
Հիմա երկուսն էլ բանտում են: 
 
Նրանց կարող էին զրկել ու զրկեցին ազատությունից, սակայն չեն կարող զրկել պայքարի ոգուց, որդեգրած նպատակներից և հաստատակամությունից:
Ազատությո՛ւն Արթուրին, Դավիթին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին»:

← Վերադառնալ ցուցակին