Լուրեր

Ադրբեջանը վերցրեց իրեն հանձնված գյուղերը, իսկ գործընթացը երկար ժամանակ է միայն կուլիսներում է ընթանում. Աբրահամյան

20.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«1.5 տարի առաջ իշխանությունը հայտարարեց սահմանազատման աշխատանքների անհրաժեշտության մասին և դա Ադրբեջանի պահանջով սկսեց Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի հատվածում: Հետևանքը բոլորը գիտեն:
Դեռ այդ ժամանակ ասում էին, թե դա անխուսափելի գործընթաց է, որովհետև դա այն ճանապարհն է, որով Արծվաշենն է վերադարձվելու, 2021-23 թթ.-ին Ադրբեջանի` ՀՀ-ից խլած հատվածները:
 
Ադրբեջանը վերցրեց իրեն հանձնված գյուղերը, իսկ գործընթացը երկար ժամանակ է միայն կուլիսներում է ընթանում:
 
Ավելին, ոչ միայն պարզ չէ, թե դա ինչպես կընթանա, ըստ իրավիճակի Ադրբեջանն էլ ինչ կպահանջի, նույնիսկ պարզ էլ չէ, թե արդյո՞ք դա ողջ ճակատով լինելու է՞, թե՞ ոչ:
Ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր համար նպաստավոր ուղղություններում գործընթացը կիրականացնի, իսկ օկուպացված և իր համար ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների հարցը կպահի օդում կախված:
Այդ ընթացքում փաշինյանականները կփորձեն ժողովրդին կզբաղեցնեն ալյուրով, բրնձով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի և կամրապնդի իր ռազմավարական առավելությունն ու դիրքավորումը»:

← Վերադառնալ ցուցակին