Լուրեր

Հասնել մեր ժողովրդի հոգու փրկությանը․ Եսայան

17.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ  Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հասնել մեր ժողովրդի հոգու փրկությանը
 
Զարմացած չեմ, զայրացած չեմ։
Անակնկալի չեմ եկել։ 
Հուսահատված չեմ։ 
Կյանքը պայքար է։
Հուսահատվելը ինձ համար չէ։ 
Պայքարը պետք է շարունակել։
Առանց պայքարի հնարավոր չէ հասնել այս ժողովրդի հոգու փրկությանը, այո, հենց՝ հոգու։ 
 
 Տարիների մեջ   մեր բոլորի  հոգին աղավաղվել է, շեղվել բնական հունից, տարիների մեջ   էն թվերի ընդդիմադիրները ներարկել են թույն-թարախ-ատելություն-նախանձ-չարություն՝ ընդդեմ տվյալ օրվա իշխանության։
Իսկ  տվյալ օրվա իշխանությունները   հատուկ չեն կենտրոնացել այս ներքին, հոգեբանական   ձեւախեղումների վրա, չեն կարեւորել մարդկանց հոգեկան ապրումները, զբաղված են եղել  պատերազմով, հայրենիք ազատագրելով,  աշխարհին  ընկալելի  դառնալով, եւ՝ բաց են թողել մարդուն, քաղաքացուն։ 
Եւ հենց սրանից են օգտվել  գեոպոլիտիկ հայտնի կենտրոնները, հեշտորեն սպրդելով  մեր երկրի քաղաքացու  հայի հոգու խորը շերտերը, Յունգի  փիլիսոփայությունը նայեք՝ գունավոր հեղափոխությունների, հիբրիդային պատերազմների  ժամանակագրությունը եւ հաղթանակները նայեք։
 Մինչ մեր երկրում բոլոր նախկին իշխանությունները զբաղված էին տունը տուն դարձնելով, երկիրը՝ երկիր, բանակը՝ բանակ, տնտեսությունը՝ տնտեսություն, դրսից սեւ օձը   սողալով մտավ մեր հոգիներից ներս, քանդեց,  չարացրեց,  մեզ դարձրեց մեր իսկ թշնամին եւ նախանձը ցեցի նման բույն դրեց մեր հոգիների եւ մեր մտքերի մեջ։ Ու հիմա, ունենք այն, ինչ ունենք։
 
Այո, Էջմիածնում կեղծիքն ու  օրենքի խախտումները շատ էին, այո, քպի վարկանիշը  ցածր է, այո՝ մարդիկ այլեւս չեն հավատում նիկոլին, բայց եւ չվարանեցին գնալ եւ ձայն տալ՝մեկը գործը կկորցներ, մյուսը՝ ուրիշ բանի կարիք ուներ, երրորդը՝ դեռ հին  «աբիդան» ուներ այսօրվա ընդդիմության նկատմամբ, չորրորդը՝  նիկոլի մեջ ինքն իրեն տեսնելով,կարելի է ցանկը շարունակել։
Ասելիքս՝ հազար անգամ եմ ասել, կրկնեմ՝ քպնիկոլի իշխանության պարագային ընտրության գնալը    սեփական մահապատիժն ինքնակամ  իրականացնելուն հավասար քայլ է։ Տեսաք՝ Էջմիածնը։ 
 
Ուրեմն,  գոնե հիմա խելքի եկեք, գոնե հիմա   մեր հասարակության էն առողջ մտքով եւ հոգով հատվածին ոգեւորեք, ոտքի հանեք։  
Դեռ կա ճանապարհ, եւ էդ ճանապարհը ուզեք-չուզեք՝ սահմանադրական է։
Անվստահության գործընթացը դեռ կենսունակ է, պետք է  միայն  նոր արյուն ներարկել եւ գործել։ Կա նաեւ ոգեւորիչ փաստը՝ այդուհանդերձ՝ Էջմիածնում ընդդիմադիր  ուժերը  բավականին  ձայներ են ստացել, այդ մարդիկ կան, այդ մարդիկ հավատում են ընդդիմությանը, այդ մարդիկ պատրաստ են։Մենակ չի կարելի թողնել այդ ընդդիմադիր ձայները։ Դե՝ գործեք, գործենք։
Չնեղվել, չհիասթափվել, չհուսահատվել, եթե ողջ ենք, եթե  շնչում ենք»։ 

← Վերադառնալ ցուցակին