Լուրեր
Ախր շատ սնանկ եք․ Եսայան
17.11.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էջմիածնում ընդդիմությունը ունի 14 մանդատ, քպն՝ 19
Ջախջախի՞չ, չէ-մի չէ։
ՔՊ-ն Վաղարշապատում ստացել է 15 298 ձայն, իսկ ընդդիմությունը՝ 14 553 , սովորական գումարում-հանում եթե գիտեք, ուրեմն կասեք տարբերությունը՝ 745 է։ Հենց այդքան ձայն ընդդիմադիր բոլոր ուժերից միասին, ավելին է «ստացել» քպն իր ամբողջ իշխանական լծակներով, նախարար-մախարարով, այլ մարզերի մարզպետներով, քեռի-բաջանաղով, հորքուր-մորքուրներով, միլիցա-պարեկներով, ախռաննիկ- գայդեքով։ Այս ամենին ավելացրեք նաեւ ընտրությանը չմասնակցածների թիվը՝ ընտրողների մոտ կեսը, պատկերը շատ ամբողջական կլինի։
Դե, իսկ քպական պատգամավորները, նազիր-վեզիրները իրենց «լավ տղու>տեղ դրած խորոզանում են, թե «ընդդիմությանը ջախջախիչ» հաղթել են։
Յա, իրո՞ք, մարդու ծիծաղ է գալիս։
Դուք իրականում ջախջախիչ պարտվել եք, այո, թվերը կարեւոր են, բայց դեռ վերդիկտ չեն։ Այո, թվերով դուք մի քիչ առաջ եք, բայց բարոյականությամբ, հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ դուք չկաք, դու իրականում ջախջախված եք, պարտված եք հենց այս կարեւոր հարցերում։
Մեղք եք, ախր, բայց ես չեմ խղճում ձեզ, որովհետեւ անադեկվատ եք, երկիրը քանդուքարափ եք անում, ավերակների վրա «ռազովի» ասֆալտ անելով, Արցախն եք տվել, Սյունիքն եք տալիս, Եռաբլուրը ահռելի չափերի եք հասցրել, կեղծ, չեղած խաղաղությամբ մարդկանց կրկին խաբում եք, ու դրել ինչների՞դ վրա եք ուրախանում, որ 5 մանդատ ավել ունե՞ք։
Ախր շատ սնանկ եք։
Սա էլ կանցնի, էսպես չի մնալու, այ, էդ ժամանակ կտեսնեք ով՝ ով է»։
