Լուրեր

Հարգելի էջմիածինցիներ, գնացեք ընտրատեղամաս, ընտրեք, ձեր իրավունքը ոչ մեկին չտաք...Եսայան

16.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր Էջմիածինը ընտրության առաջ է, համակ ուշադրությունը սեւեռված է դեպի Էջմիածին։ Ընդդիմությունը պետք է հաղթի, այլ տարբերակ չի քննարկվում, քպն պետք է պարտվի, այլ տարբերակ չի քննարկվում։ Շատ էի ուզում գնալ  էջմիածին, տեղում տեսնել ինչ վիճակ է, ինչպես են մարդիկ մասնակցում։
Չկարողացա  գնալ, բայց՝ էջմիածինը «եկավ» ինձ մոտ։
 
 Դե, գիտեմ, որ «Տաքսի, Տաքսի»․ շարքը ձեր ուշադրության շնորհիվ կամաց-կամաց դառնում է պահանջված։ Պիտի հիասթափեցնեմ՝ այսօր տաքսի չեմ նստել, պատմություն չունեմ, բայց՝   գնացել էի Դավթաշենի կենտրոն բանջարեղեն գնելու։Սիթիի մոտ կանաչի, բանջարեղեն վաճառողներ կան։ Գնեցի, ուզում էի հեռանալ, մեկ էլ կնոջ ձայնը․
-Բարի լույս, էս դու ստեղ ի՞նչ ես անում։
Կարծեցի խոսքը ինձ էր ուղղված, բայց՝ չէ, կանաչի վաճառող կնոջն էր հարցնում։
Մնացածը՝ «բնագրով»
-Կանաչի եմ ծախում, ո՞նց ես, ի՞նչ ա պետք։
-Մի հատ կոտեմ, երկու հատ թարխուն տուր, բայց  շատ ջղայնացա, երբ քեզ ստեղ տեսա։
 
-Ի՞նչի․ այ բալա, ի՞նչ ա եղել։
Պարզ երեւում էր՝ նախկին համագյուղացիներ են։
—Գիտես, ես Էջմիածնում ընտրելու իրավունք չունեմ, բայց դու ունես, տղերքդ, հարսներդ՝ ունեն, փոխանակ գնաս ըտրես, եկել, կանաչի ես ծախում։
-Վայ, է՞դ ես ասում, խելքիդ ձուն գա, արդեն առավոտ շուտ ես էլ եմ ընտրել, մերոնք էլ, բա ոնց, ընտրել ենք, առանց դրա չի լինի, քպն պըտի չանցնի։
—Ում ես ընտել։
 
-Ընդդիմության  միջի էն  լավին,- անունը ականջին է փսփսում։
-Դե, ապրես, ամոթ կլինի, եթե Էջմիածնում քպ անցնի, դրանց քոքը կտրվի։
Զմայլված լսեցի ու երբ տուն հասա, նկատեցի, որ գնածս   խառը կանաչին ու թարխունը  մոռացել եմ վերցնել։
 
Հ․Գ․ Հարգելի էջմիածինցիներ, գնացեք ընտրատեղամաս, ընտրեք, ձեր իրավունքը ոչ մեկին չտաք...»։

← Վերադառնալ ցուցակին