Լուրեր

Լրագրողները նիկոլքպականների վախերի-վախն են․ Եսայան

16.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Լրագրողները  նիկոլքպականների վախերի-վախն են
 
Դրանք սարսափում են լրագրողներից,  դիպուկ հարցերից, լրագրողների տեղեկացվածությունից։  
Դրանք սարսափում են  այն լուրջ լրատվամիջոցներից, որ   պրպտում-գտնում են թուրքական մամուլում  տարածվող  իմֆորմացիան, որը իրենք փորձում են թաքցնել մինչեւ ինչ-որ պահ։
 
Դրանք սարսափում են, երբ լրագրողները հիշեցնում են  իրենց իսկ՝ նախկինում հնչեցրած մտքերը, դրանք համեմատում են այսօրվա ասածների, այս իրականության հետ եւ   ի ցույց են դնում այս  «իշխանության> բոլոր մութ, դավաճանական, կապիտուլյանտական արարքները։ 
Այսօրվա լրագրությունը  շատ դժվար լրագրություն է։
Այսօր ամբողջ հասարակության հետ նաեւ լրագրողներն են  մտահոգ, անհանգիստ, լարված։
 
Իրենք ամենքից լավ են տեսնում վտանգները, այն ահասարսուռ իրականությունը եւ  ապագան, որի մեջ այս  թյուրիմացությունները ներքաշել են մեր հայրենիքը;
Այսօրվա լրագրությունը իրոք՝ քաղաքացիական լրագրություն է,  լրագրողը  որքան ուզի, չի կարող անմասն մնալ երկրում կատարվող վայրագությունների, ավերածությունների  հանդեպ։ 
Այսօր լրագրողը նաեւ քաղաքացի է, առաջին հերթին՝ քաղաքացի է, ում երկիրը զավթված է, ում հայրենիքի  գոյությունը վտանգի տակ է, ում  կյանքը, ընտանիքների անվտանգությունը  եւս  վտանգված է։
Լրագրողի զենքը բոլոր ժամանակներում եղել եւ մնում  է  խոսքը, գրիչը, համացանցը, տեղեկացվածությունը։
 Ի պատիվ  բազմաթիվ լրատվամիջոցների,  ասեմ, որ  փայլուն օգտագործում են իրենց այս զենքերը՝ իշխանությունը մերկացնելու, նրանց դավաճան եւ ավերիչ  քայլերը ջրի երես հանելու, այպանելու, հասարակության  դեռ փակ աչքերով  հատվածի  աչքերը բացելու համար։
Եւ, գալով հիմնականին՝ նիկոլնախկինլրագրողը  եկեղեցու, նախկին նախագահների,  ազգային արժեհամակարգի հանդեպ իր գենետիկ վախերը եւ ատելությունը  նույն  թափով   ուղղել է նաեւ դեպի լրագրողները, դեպի այն լրատվամիջոցները, որ իր խամաճիկ չեն, որ ինքնաբավ են,   համարձակ,  ուժեղ եւ սկզբունքային։
 
Նայեք, թե դրանք քանի հայցերով են դիմել դատարաններ ընդդեմ լրագրողի կամ լրատվամիջոցի, ինչպես են այդ ոչինչները  կոպտում, գոռում  լրագրողի վրա, որ համարձակվում է իրենց  ոչ հաճելի հարցեր տալ, տեսեք, ոնց առգրավեցին  «Անտիֆեյք»-ի ամբողջ տեխնիկան, Նարեկն ու Վազգենին կրկին  փակեց, զրկելով  լրագրող աշխատելու իրավունքից։
Ու, չբավարարվեց,հիմա էլ հարձակվում  է լրագրողների միության վրա,  տարածք է ուզում խլել, որը  ՀՀ Ժուռնալիստների միությունը օգտագործում է օրենքով սահմանված կարգով։  Իմ լավ ընկեր Սաթիկ Սեյրանյանի, Ժուռնալիստների միության դեմ հարձակումը հարձակում է ազատ խոսքի, ազատ լրագրության եւ չորրորդ իշխանության դեմ։
Բայց,  այսպես չի մնալու,  կավարտվի «գայադաների», պուճուրիկ մարդկանց, այս թրքախամաճիկ «իշխանության» ժամանակը։Պարզապես պետք է դիմանալ, գործել,  կանգնել եւ ամեն  կերպ հասնել սրանց անվստահություն հայտնելու սահմանադրական լուծմանը։ Ի վերջո, հարգելի գործընկերներ, հերիք է կկոցած աչքերով նայել այս   իրավիճակին, բացեք ձեր աչքերը, մտքերը, գործողությունները, հապաղել չի կարելի։
 
Սա սովորական քաղաքական ընթացք չէ, սա սովորական նախընտրական տարի չէ, որ պուպուշ-ռիլլեր նկարեք ու ակնկալեք ժողովրդի քվեն, մինչ այդ դեռ կա ժամանակ իրավիճակը փոխելու։ 
Մեր երկիրը ոչ բնական իրավիճակում  է,  եւ պետք է օգտագործել տրված հնարավորությունը»։

← Վերադառնալ ցուցակին