Լուրեր

Զարմանալու կամ զայրանալու ոչինչ չկա․ Դերզյան

16.11.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Զարմանալու կամ զայրանալու ոչինչ չկա։
 
Նիկոլն էլ, Ալենն էլ շատ լավ ճանաչում են բոլորին՝ նույնիսկ ավելի լավ, քան մենք։ Խնդիրը շատ ավելի խորքային է։
 
Ինձ համար, օրինակ, օկ չի, որ կարող են Դոգ-ին գովազդել, և դա ընդդիմադիր հանրության մեջ նույնքան աղմուկ չի բարձրացնում, որքան Ալենին հրավիրելը։
Ինձ համար օկ չի, որ Սերժ Սարգսյանի խոսքը ծաղրելը ընդդիմադիր շրջանակներում երբեմն նույնպիսի աղմուկ չի առաջացնում, որքան Ալենին հրավիրելը։
Ինձ համար օկ չի ընդդիմադիր հատվածում «Моя хата с краю» մոտեցումը՝ սա մեր քաղբանտարկյալն է, էն էլ ձերը՝ այդ տրամաբանությամբ։
Ինձ համար օկ չի, որ ընդդիմադիր դաշտում երբեմն չափից ավելի լոյալություն կա որոշ «մտքի գոհարների» հանդեպ, որոնցից հետո ցանկացած մարդ կարող է պարզապես երես թեքել ընդդիմությունից։
 
Ինձ համար շատ բան օկ չի։ Եվ քանի դա շարունակվում է, այնքան ՔՊ-ն շարունակելու է մնալ իշխանության։
Երբ անձերից անցնենք արժեհամակարգի ձևավորման և կերտման, հնարավոր է այդ ժամանակ հասնենք արդյունքի»։

← Վերադառնալ ցուցակին