Լուրեր

Վաղարշապատի այս պրոցեսն ունի նաև դրական կողմ․ Աբրահամյան

15.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՏԻՄ ընտրություններում մի առանձնահատկություն կար, որը մեր ժամանակներում այլևս չպետք է գործի:
 
Մարդիկ համայնքի ղեկավար ընտրում էին` ելնելով, բարեկամական, ընկերական, թաղային առանձնահատկություններից և շատ հաճախ չէին էլ հիշում կամ չգիտեին, թե իրենց պայմանական ծանոթն ինչ կուսակցությամբ է առաջադրվել:
Հիմա դա պետք է լինի սկզբունքային: 
Վաղարշապատում եթե ընտրողը ձայնը տալիս է քպ-ի թեկնածուին պետք է իմանա, որ անկախ այն հանգամանքից վերջինս մանկության ընկեր է՞, բարեկամ է՞, թե՞ համագյուղացի, իր ձայնը գնում է Նիկոլին:
 
Ավելի պարզ ասած, քպ թեկնածուին ձայն տվողը ընտրում է Արցախ հանձնածին, ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին զիջածին, Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակում գործածին, երկիրը հանցագործության ճիրան մտցրածին, բռնությունն ու քաղաքական հետապնդումը գործելաոճ ընտրածին:
Եվ որ ամենավտանգավորն է` ընտրությունն այս կամ այն անձին, ուժին պատասխանատվության ստանձնում է:
 
Ուզում ե՞ս պատասխանատվություն ստանձնել գործող ռեժիմի, դրա առաջնորդի կամ դրա մանկլավիկների հանցանքների և դավաճանության համար: Հուսով եմ` ոչ:
 
Հ․Գ. Վաղարշապատի այս պրոցեսն ունի նաև դրական կողմ, որովհետև դրանում առաջադրվել են ընդդիմադիր դաշտը ներկայացնող տարբեր ուժերի ներկայացուցիչներ և մարդիկ նաև ներսում ընտրության հնարավորություն ունեն»:

← Վերադառնալ ցուցակին