Լուրեր
Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին. Աբրահամյան
14.11.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին:
Հասկանալի է, որ նրա նկատմամբ հետապնդումները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործողությունների համատեքստում են, իսկ նպատակը ընդդիմադիր հարթակի` պրոցեսներից դուրս բերումն է:
Այս ամենի հաջորդ սերիան էլ նույն լրատվականի մեկ այլ լրագրողի` Իշխան Խոսրովյանի ձերբակալությունն է, որն իրականացվեց առավոտյան»:
