Լուրեր

Թե ինչպես է մարտական դիրքում, հարաբերական խաղաղ ժամանակահատվածում զինծառայող կորում․ Աբրահամյան

13.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մինչ իշխանությունը խոսում է զինվորական ծառայության գրավչության բարձրացման մասին, զուգահեռ իրականությունում լրանում է 4 տարին, ինչ ԶՈւ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը Նախիջևանի ուղղությամբ մարտական հերթապահության ժամանակ անհետ կորել է:
 
Զարուկ Դիլանյան-ը նյութով այս մասին մանրամասներ է ներկայացրել, որում ամփոփված է պայմանագրային զինծառայողի անհետ կորելու, նրա ընտանիքի ապրումների և 4 տարիների դեգերումների մասին:
 
Թեև պաշտոնապես զինծառայողը մահացած է համարվում, սակայն նրա անհետանալու հանգամանքների վերաբերյալ որևէ տվյալ չկա:
Հիշեցնեմ, որ վերջինս անհետ կորել է մարտական հերթապահության օրերին` առաջնագծում և նրա ճակատագրի մասով որևէ տեղեկություն չկա:
Թե ինչպես է մարտական դիրքում, հարաբերական խաղաղ ժամանակահատվածում զինծառայող կորում, մի հարց է, մեկ այլ խնդրահարույց հանգամանք էլ համապատասխան մարմինների աշխատանքն է, ովքեր այդպես էլ զինծառայողի ճակատագրի վերաբերյալ որևէ բան չպարզեցին»:

← Վերադառնալ ցուցակին