Լուրեր

Զգո՞ւմ եք նախագահ Սերժ Սարգսյանի 7 ժամանոց խոսքը սրանց ոնց է հասցրել հիստերիայի գերադրական աստիճանի․ Եսայան

13.11.2025

  ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Բայց զգո՞ւմ եք ինչ խառն են, ոնց են  իրար անցել, գժվել են, աջուձախ  ապօրինություններ են անում, ԱԺ-ում անկապ եւ իբր ջղային, բայց՝ իրականում, հուսահատ բղավում են,  «լաչառ կնգա»  նման հիստերիկանում,  անկապ հայտարարություններ է անում էն իքը, ծամածռվում է, թե նոր խորհրդարանում ով է լինելու, ով չի լինելու, ու էդ ասելիս  հազիվ  է զսպում իրեն, ով  ներսի վախից չգոռա․«վախ մամա ջան»,որովհետեւ ինքը այլեւս գիտի, որ հենց ինքը չի լինելու իր դավաճան մեծամասնությամբ, իր անհայրենիք թյուրիմացություններով։ Հնդիկներն էլ չեն օգնելու, որքան էլ նրանց անձնագիր տաս։
Զգո՞ւմ եք նախագահ Սերժ Սարգսյանի  7 ժամանոց  խոսքը սրանց ոնց է  հասցրել հիստերիայի գերադրական աստիճանի։  Եթե իր կողքի թյուրիմացությունները լավ չեն հասկանում, ինքը հո գիտի, թե  ինչ օրի է հասել, ոնց է  դողալու, երբ ամեն բան վերջնականապես  կասվի, կիմացվի եւ 2018-ի, եւ 44 օրյա պատերազմի եւ դրանից հետո տեղի ունեցածի մասով։
 
Ու, քանի որ  դա  ոչ մի հակափաստարկ, ինքնարդարացում չունի,  դիմում  է իր միակ զենքին՝ ուժայիններին, իրավապահ համակարգի իր համար վնգստացող քննիչ-մննիչ, դատավոր-մատավոր ու էլի յեսիմ ում,  հրահանգել է  բռնել- տանել-փակել։
Այ տխմար, երկրում հանցավորությունը ահռելի չափերի է, օրը ցերեկով ջահել սիրուն տղային սպանում են, զուտ այն բանի համար, որ օրեր առաջ  պաշտպանել  է Հայ Առաքելական եկեղեցին, դու դրել էս ինչ թիթեռ ես նկարում, քո վախերին հագուրդ տալու համար։ 
Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Դավիթ ֆիդանյան, տղերք են, ՏՂԱ, բռնել ես, որ ինչ անես՝ վախեցնե՞ս։ Խելքիդ ձուն գա, այ  վախկոտ, Անտիֆեյքի գրասենյակն եք քանդուքարափ արել, լրագրողների աշխատանքային  տեխնիկան եք տարել, որ ի՞նչ գտնեք։ 
Տղերքը ձեր մասին ինչ մտածում են, ինչ ասում են՝ հրապարակավ են ասում, այ թյուրիմացություն։
Մի խոսքով,  սա քո եւ կողքիններիդ վերջի սկիզբն է։
 
Հ․Գ, Դե, իսկ Հայաստանում գործող դեսպանատներին, միջազգային  կառույցներին, նաեւ՝ լրագրողների, ազատ խոսքի իրավունքներով զբաղվող տարատեսակ, բազմագույն կազմակերպություններին, ամբողջ կյանքում գրանտախեղդ եղածներին խնդրում եմ՝ հանկարծ չխառնվեք, հայտարարություն չանեք, գրանտից կզրկվեք, բա ձեր եղած-չեղածին ով է պահելու։Մնացեք թաքնված, վախվորած, անհայրենիք եւ անսկզբունք, ջանիկներ»։   

← Վերադառնալ ցուցակին