Լուրեր

Հետևանքն ու իշխանության սցենարն արդեն կանխատեսելի է․ Աբրահամյան

13.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանության տարբեր դեմքերի` Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են:
 
Այս իշխանության համար հոդվածն առանձնապես կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն` հոդված միշտ էլ կճարվի:
Սերժ Սարգսյանի հետ Վազգենի ու Նարեկի վերջին զրույցը բավականին մեծ ռեզոնանս էր առաջացել, ինչին էլ գումարվել էր նաև նրանց նկատմամբ իշխանության կուտակած ատելությունը:
 
Հետևանքն ու իշխանության սցենարն արդեն կանխատեսելի է»:

← Վերադառնալ ցուցակին