Լուրեր

Տղաներին կալանավորելով՝ դուք ոչինչ չեք փոխելու. Դանիելյան

13.11.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նարեկ Սաղսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «խուլիգանության» անհիմն պատրվակով կալանավորելու փորձը ակնհայտ ապօրինի է և ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։ Իրականում այս շինծու քրեական գործը Նիկոլի արձագանքն է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ և պատմական ուղիղ եթերին, որը իշխանության համար եղել է և մնում է շատ ցավոտ։
 
Տղաներին կալանավորելով՝ դուք ոչինչ չեք փոխելու։
 
Ոչ նրանց եք վախեցնելու, ոչ էլ մեզ։ Իսկ առավելևս՝ չեք կարող փոխել հանրային կարծիքը, որը նախագահ Սարգսյանի ելույթից հետո դարձել է ձեր համար ծայրահեղ անբարենպաստ։ Սերժ Սարգսյանի կողմից տրված գնահատականները, փաստերը և փաստարկները դուք չեք կարող չեզոքացնել քաղաքական հետապնդումներով։
Հանրությունը տեսել է ու հասկացել ամեն ինչ։
 
Ազատություն Նարեկին, Վազգենին և բոլոր քաղհալածյալներին»։

← Վերադառնալ ցուցակին