Լուրեր
Լավ առաջարկ ունեմ Նիկոլ․ Դերզյան
09.11.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավ առաջարկ ունեմ Նիկոլ
Արի 50 հոգանոցի տեղը հինգ հոգանոց խմբով live մտած գանք, մեզ ցույց տաս.
1. Ֆեյքերիդ ֆաբրիկան, որտեղից մարդկանց վիրավորում և զրպարտում են, անցնում բոլոր կարմիր գծերը, տարածում ատելություն
2. ՍՈՒ-երը, որ առանց հրթիռ գնել էիր ու մարդկանց վրա ծախում էիր սելֆիդ
3. Պետական պարտքի ավելացման հիմքերը, միլիարդները որտեղ ես ծախսել
4. ԱՆԻՖ-ի գործով թիմիդ որոշ անդամների չդատվելու հիմքերը
5. Հայաստանում այսքան թմրանյութերի ավելացման դեմ/կողմ պայքարի գործիքակազմդ
Առաջին այցի համար արի էս 5 կետից սկսենք։ Մնացած այցերը կհամաձայնեցնենք»։
