Լուրեր

Եվս մեկ առանձնահատկություն սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին․ Աբրահամյան

09.11.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Եվս մեկ առանձնահատկություն սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին:
Այն իշխանությունը, որն այնպիսի քանակությամբ ռազմական տեխնիկա է հանձնել/թողել Ադրբեջանին, ինչի հիման վրա Բաքվում պուրակ/թանգարան են հիմնել, որևէ քաղաքական և բարոյական իրավունք չունի խոսելու մինչև 2018 թվականը ՀՀ-ի տիրապետած ռազմական տեխնիկայի և սպառազինության մասին:
 
Ադրբեջանը միլիարդավոր դոլարների սպառազինություն ոչնչացրել և որպես ավար խլել է, բազմաթիվ ռազմական օբյեկտներ և ռազմական նշանակության նշանակետներ է խոցել, իսկ սրանք խոսում են այս կամ այն տեխնիկայի տարեթվի, որակի կամ մոդելի մասին:
 
Դուք 2018-ին հայտարարած նշաձողը գցել եք ձեր ոտքին, մեր քաղաքացիների և երկրի անվտանգությունը չեք ապահովել, իսկ ձեր քաղաքական կուրսն առավել խոցելի  դարձրել մեր երկիրը:
 
Ձեր ավանդը` տասնամյակներով մեզ թողած բազմաթիվ սպառնալիքներն են, որոնց չեզոքացման համար հսկայական ջանքեր են պահանջվելու»:

← Վերադառնալ ցուցակին