Լուրեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանավիճել տենչացող նիկոլը ակնհայտ է, որ ունեցել է իր կյանքի ամենածանր գիշերը․ Հարությունյան

08.11.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանավիճել տենչացող նիկոլը ակնհայտ է, որ ունեցել է իր կյանքի ամենածանր գիշերը։ Առավոտն էլ պակաս ծանր էր նիկոլի համար, որ սրտիկներ բաժանողը որոշեց հոգեշեղվածի անկանոն վարքագիծ ցույց տալ, իսկ պատճառը Նախագահի հարցազրույցն էր։
 
Ցասումի մեջ ընկած նիկոլը հերթական անգամ ցույց տվեց, որ իր կռիվը ոչ թե ժողովրդի շահի, այլ հայ ազգի արժանապատվությունն ու հաղթանակի խորհրդանիշները մարմնավորող մարդկանց դեմ է։ Նրա արձագանքը ոչ թե քաղաքական, այլ հոգեբանական մակարդակի պոռթկում էր՝ վախ այն ամենից, ինչ իրեն հիշեցնում է սեփական անգործությունը և պարտությունը։
 
Այսօր արդեն պարզ է՝ պոպուլիստի կռիվը հայ ազգի հետ է։ Երբ առաջնորդը պայքարում է ոչ թե երկրի խնդիրների, այլ ժողովրդի հիշողության դեմ, դա նշանակում է՝ վերջի սկիզբն արդեն սկսվել է»։

← Վերադառնալ ցուցակին