Լուրեր

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը․ Զաքարյան

08.11.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ  հարցազրույցը:

Առավոտ լուսո՝ ժամը 06-ից մինչև 08-ը , կապիտուլյացիա ստորագրած անձն իր ֆեյսբուքյան էջում արդեն հինգ հատ ստատուս է հրապարակել : Ու դեռ կշարունակի հրապարակել, կարծում եմ:
Երրորդ նախագահի հարցազրույցում շոշափված թեմաները բավականին զգայուն ու թափանցիկ էին՝ հատկապես դրսի ու ներսի կոնկրետ հասցեատերերին արված քաղաքական ակնարկները: 
ՔՊ-ում դեռ երկար են վերլուծելու ասվածի հետևանքները: 
 
Հ.Գ. 1
Բա, եթե այդպես վստահ խոսում ես վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկան ու ինժիներական նորարարությունները  ցույց տալուց, ինչու՞ ես այդպես նսեմացել ու կուչ եկել Բաքվի ռեժիմի առջև: Ինչո՞ւ ես մինչև վերջին տարածքն ու կենսական ռեսուրսը հանձնում թշնաուն: Ինչո՞ւ է ավելի ու ավելի սաստկանում «Զանգեզուրի միջանցք» խոսույթը:
 
Բա, որ լավ կառավարիչ, անվտանգության լավ երաշխավոր ու լավ բանակցող ես քեզ համարում, ո՞ւր է Արցախը, ո՞ւր են մեր Զինված Ուժերի լավագույն տղերքը, ու՞ր է մեր ժողովրդի հպարտությունն ու ապագայի նկատմամբ հավատը, ու՞ր է ինքնիշխան ու ապահով Հայաստանը...
Սպառազինությունը ցույց տալու համար չէ, այլ պետության շահերն առաջ տանելու և անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանելու համար:
Քեզ ու խունտային վստահված հայրենիքը, նրա պաշտպանութնան համար կուտակված ահռելի դիվանագիտական, ռազմաքաղաքական ու սպառազինության ռեսուրսները հանձնել եք թշնամուն ու եկել հիմա ի՞նչն ես ուզում ցույց տալ, եվրադիտորդների՞ն...
 
Հ.Գ. 2 
Հիմա կարծում եմ պարզ է, թե ո՞րն էր Սերժ Սարգսյանի ելքը փակելու՝ վերջին օրերի դատաիրավական քյանդրբազության նպատակը»:

← Վերադառնալ ցուցակին