Լուրեր
Զինված ուժերի առնվազն կեսը, տարբեր պատճառներով, ատեստացիայի քննությունների չի մասնակցում. Աբրահամյան
06.11.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զինված ուժերի առնվազն կեսը, տարբեր պատճառներով, ատեստացիայի քննությունների չի մասնակցում, իսկ մասնակիցների առնվազն 40%-ը նվազագույն շեմը չի հաղթահարում և ըստ այդմ` աշխատավարձի բարձրացում չունի:
Բուն շարքային պայմանագրային անձնակազմի չնչին տոկոսն է ստանում 5 գնահատական:
Այս ցուցանիշների առկայությունը խոսուն փաստ է զորքերի մարտունակության վիճակի և բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին:
Ու այս պայմաններում ՔՊ ղեկավարը լայվով հայտարարում է, թե պայմանագրային անձնակազմը կարող է մինչև 700 հզ դրամ աշխատավարձ ստանալ:
Ո՞րն է այստեղ բլեֆը, որի մասին երբեք չի խոսի Փաշինյանը: Այն, որ բացի նրանից, որ ԶՈւ մի հսկայական հատված առհասարակ չի մասնակցել ատեստացիային, այլ մասնակիցների շատ քիչ տոկոսն է բարձր գնահատական ստացել ու հնարավորություն ստացել 700 հզ աշխատավարձին մոտենալ:
Ամբողջ ծանրությունն ընկած է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի վրա, որոնցից շատ-շատերը ոչ միայն 700 հզ չեն ստանում, այլ նույնիսկ քննության նվազագույն շեմը չեն հաղթահարում, իսկ նրանց աշխատավարձը 200 հզ.-ի սահմաններում է» :
