Լուրեր
Իրական կյանքը սովորական քաոսն է․ Խաչատրյան
06.11.2025
ՀՀԿ խորհրդրի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի պահ կտրեմ ձեզ Փաշինյանի լայվերից ու վերադարձնեմ իրականություն՝ հեռու հեքիաթներից ու սուտ լոզունգներից։
Իրական կյանքը սովորական քաոսն է, որտեղ ամենօրյա հանցագործություններն ու անպատասխանատվությունը ուղղակի դարձել են սովորություն:
Սրանք նույնիսկ տարրական ֆորս մաժորների կամ հրդեհների ժամանակ չեն կարողանում կազմակերպել հասարակական կարգի պահպանումը։ Դա էլ հո մարդ ծեծել կամ բերման ենթարկել չի՞, որ վայրկենապես կատարեն․․․
Օրինակ, առավոտյան Կոմիտասի «Երևան Սիթի»-ում խոշոր հրդեհ է բռնկվել, բայց ՆԳՆ-ն ու ոստիկանությունը ոչ միայն չեն իրականացրել արագ տարհանման գործողություններ, այլ՝ տեսանյութերից պարզ երևում է, որ մարդիկ հանգիստ քայլում են կրակի տակով, լայվեր անում, իսկ մեքենաները շարունակում են անցուդարձը՝ ոնց որ ոչինչ չի եղել։
Ահա սա է իշխանության իրական վերաբերմունքը մարդկանց անվտանգության նկատմամբ։ Սա է պետության իսկական դեմքը»։
