Լուրեր

Զինված ուժերում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը․ Աբրահամյան

03.11.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Զինված ուժերում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը:
 
Այն հանգամանքը, որը ատեստացիային մասնակցած զինծառայողների 40%-ից ավելին չի հաղթահարում դրական շեմը, արդեն իսկ խոսում է զորքերում առկա մարտական պատրաստության մակարդակի մասին, սակայն զինծառայողների համապատասխան «մարզավիճակի» համար պատասխանատուները անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն երկրորդական, շատ հաճախ` պոպուլիստական նախաձեռնությունների վրա են կենտրոնանում:
Կարծում եմ, որ որպես հրատապ քայլ 2 ուղղությամբ պետք է աշխատել` բազային աշխատավարձի և մարտական հերթապահության գումարների բարձրացման ուղղությամբ:
 
Այդ գումարների մի մասը պետք է նախատեսել ատեստացիայի գումարների նվազեցման, մյուս մասը` բյուջեի լրացուցիչ ներարկումների միջոցով:
Ատեստացիայի գումարները պետք է տրամաբանական վերաբաշխումների ենթարկվեն, իսկ ՊՆ-ն իր կենտրոնական ապարատի ջանքերը կենտրոնացնի զորքերի մարտունակությունը համապատասխան մակարդակի բերելու ոչ ձևական միջոցառումների իրականացմամբ և վերահսկմամբ»:

← Վերադառնալ ցուցակին