Լուրեր
Փաստացի, Փաշինյանին երկրորդ անգամ մերժեցին հենց իր թիմակիցները․ Դանիելյան
02.11.2025
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր տեղի ունեցավ Փաշինյանի ռեժիմի հերթական պարտությունը։ Ակնհայտորեն տեսանելի է թե՛ նկարում, թե՛ լրագրողների հետ շփումներում, թե՛ հրապարակված տեսանյութերում, ինչպես նաև այն փաստից, որ բազմաթիվ պաշտոնյաներ, որոնց հանձնարարել էին մասնակցել այս «պատարագին», այդուհանդերձ չէին ներկայացել։
Շատ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը գահավիժում է։ Մարդիկ այլևս չեն ցանկանում մաս կազմել «սևերի» և «սպիտակների» նոր՝ արդեն կրոնական բաժանարար գծերին։ Փաստացի, Փաշինյանին երկրորդ անգամ մերժեցին հենց իր թիմակիցները։
Օսմանյան կայսրությունը, ինչպես նաև տարբեր դարաշրջաններում տարբեր թագավորներ և կառավարիչներ փորձել են քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, սակայն նրանց դա երբեք չի հաջողվել։
Այս անգամ ևս չի հաջողվելու»։
