Լուրեր
Չարաբաստիկ պատերազմը շատ բան խլեց մեր երկրից` արժանապատվություն, հայրենիք, մարդկային կյանքեր. Աբրահամյան
31.10.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չլիներ ավերիչ պատերազմն ու դրա դառը հետևանքները Հայկազն ու իր նման հազարավոր նվիրյալներ իրենց կյանքը կկառուցեին, երկրին կծառայեին իրենց գիտելիքով, ինտելեկտով և նվիրվածությամբ:
Չարաբաստիկ պատերազմը շատ բան խլեց մեր երկրից` արժանապատվություն, հայրենիք, մարդկային կյանքեր:
Հատկապես մեր նման փոքր երկրների համար յուրաքանչյուրի նահատակությունը մի ամբողջ ողբերգություն է: Մարդիկ պատերազմում իրենց առավելագույնն արեցին, շատերը` կյանքի գնով:
Մեր հերոսների գործն անավարտ չպետք է թողնել, որովհետև մեր պարտքը հայրենիքի սրբազան գործին չի մարվել, իսկ պայքարն իր տրամաբանական ավարտին չի հասցվել:
Հայկա_25:»
