Լուրեր

Սա է համակարգի իրական դեմքը․ Աբրահամյան

28.10.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Վանաձորի դատարանի շենքում, դատական նիստի ժամանակ, մեղադրյալին դանակահարել են: Սրանից մի ամիս առաջ էլ տնային կալանքի մեջ գտնվողին էին խփել: Տեղյակ չեմ, թե ինչ պայմաններում և ինչ պատճառով է նման դեպքեր արձանագրվել, սակայն սրանք խոսուն փաստեր են համակարգի խայտառակ վիճակի և լիակատար բարդակի մասին:
Իսկ օրինակ Սրբազան պայքարի գործով դատավարությանը ոչ միայն ձայնամեկուսացում ապահովող հաստ ապակի է, մի բան էլ դատական կարգադրիչները խոչընդոտներ են հարուցում ապակուց այն կողմ հաղորդակցվելու համար:
 
Քաղաքական գործերով ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, անհարկի խնդիրներ հարուցում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է: 
Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն: Սրանց օրոք ամեն ինչ սպասելի է:
Սա է համակարգի իրական դեմքը, որովհետև իրենց ողջ ռեսուրսը ընդդիմախոս, հոգևորական վարկաբեկելու, բռնելու և նստեցնելու վրա է կենտրոնացված»:
 

← Վերադառնալ ցուցակին