Լուրեր

Փորձել են վերացնել մեր հավատքը, բայց չեն հաջողել․ Դանիելյան

26.10.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Պատմության ընթացքում տարբեր կայսրություններ և տարբեր ժամանակներում իշխող թագավորներ՝ հեթանոս, մուսուլման կամ անհավատ, փորձել են կրոնափոխ անել մեզ, բայց չեն կարողացել։ Փորձել են վերացնել մեր հավատքը, բայց չեն հաջողել։ Փորձել են փակել մեր եկեղեցիները և խոչընդոտել մեզ լինել քրիստոնյա, սակայն իզուր․
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ ժողովուրդը միասին հաղթահարել են բոլոր փորձությունները՝ պահպանելով այն հավատի լույսը, որ մեզ են փոխանցել մեր նախնիները։ Այդ հավատքի շնորհիվ մենք ոչ միայն մնացինք ժողովուրդ, այլ նաև ստացանք Աստծուց գիտելիք, իմաստություն և ուժ՝ հասկանալու մեր կոչումն ու ճշմարիտ ուղին։
 
Այսօր ևս, ինչպես դարեր շարունակ, հայ քրիստոնյան հաղթահարելու է ամեն դժվարություն, որովհետև մեր Եկեղեցին և մենք չենք ծառայում մարդկանց կամ իշխանություններին, այլ միայն մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և Նրա ուսմունքով ենք առաջնորդվում։
Ով ծառայում է Աստծուն, նրան անհնար է հաղթել — և սա պատահականություն չէ, այլ աստվածային ճշմարտություն է։
 
ՍԱՂՄՈՍ 90
13 Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով,
ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին:
14 Քանի որ յոյսն ինձ վրայ դրեց, ես կը փրկեմ նրան,
նրան հովանի կը լինեմ, քանզի անունս ճանաչեց:
15 Ինձ ձայն կը տայ՝ ու կը լսեմ նրան,
եւ նրա հետ կը լինեմ նեղութեան մէջ.
կը փրկեմ ու կը փառաւորեմ նրան:
16 Բազում օրերով նրան կը լիացնեմ
ու ցոյց կը տամ նրան իմ փրկութիւնը»:

← Վերադառնալ ցուցակին