Լուրեր
Որտեղ Վեհափառն է, այնտեղ էլ լինելու է վեհարանն ու հոգեւոր իշխանությունը․ Շարմազանով
26.10.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի խոսույթը ոտքից գլուխ նեոբոլշեւիկյան ու բողոքական է. այն ոչ մի կապ չունի առաքելական եկեղեցու հետ։
Հերիք է ժողովուրդ-ժողովուրդ անեք…
Նախ ՝ ժողովրդի մեծամասնությունը մերժում է Նիկոլին ու ՔՊ-ին։
Դա են ցույց տվել Երեւանի, Գյումրու,Վանաձորի, Ալավերդու, Բերդի, Մասիսի ու մի շարք այլ խոշորացված համայնքների ընտրությունները։
Երկրորդ՝ ժողովուրդը մեծ ցանկության դեպքում չի կարող ոչ եպիսկոպոս, ոչ՝ արքեպիսկոպոս ու ոչ էլ կաթողիկոսի «կարգալույծ» անել։
Էդ ձեր աղանդավորական ու բոլշեւիկյան թեզերը պահեք քպ-ի ներսում։
Ոչ Քրիատոսի առաքյալներին է ժողովուրդը ընտրել,ոչ էլ՝ Գրիգոր Լուսավորչին։
Հոգեւոր իշխանությունը քաղաքական պաշտոն չէ,որ ընտրություններով կամ նույնիսկ հեղափոխությունով փոխեք։
Որտեղ Վեհափառն է, այնտեղ էլ լինելու է վեհարանն ու հոգեւոր իշխանությունը։
Ներոն տխրահռչակ կայսրն էլ պատերազմեց Պետրոս առաքյալի դեմ, բանտարկեց Հռոմում ու տանջամահ արեց նրան։
Ու՞ր է հիմա Ներոնը եւ ու՞ր է Պետրոս առաքյալը։
Աստծո իշխանության դեմ մարտնչողները պարտվելու են։
Ու զգուշացեք «կեղծ մարգարեներից» »։
