Լուրեր

Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը կաթողիկոս կհռչակի, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի. Աբրահամյան

25.10.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանությունն ընդամենը համեստություն է դրսևորել և կիրակնօրյա պատարագի օրը միայն Արագածոտնի թեմի հոգևորականներին քննչական հրավիրել:
 
Կարող էր չէ՞ միանգամից բոլորին առանց քննչական հրավիրելու «պարելով» տներից հավաքել` մոմավաճառից մինչև բարձրաստիճան հոգևորականներ, ԱԺ-ի արտահերթ նիստով դատեր ու ճանապարհեր գաղութներ:
 
Բայց չի արել. դրա փոխարեն ընդամենը մարդուն արատավորող գործողություններ է արել, հետո չարչարվել տելեգրամ կանալ բացել, հետո իրենց քարոզչական միջոցներով տարածել: Մի խոսքով` պատվերին մունաթ:
Իսկ օրենքներն ու սահմանադրությունը ի՞նչ կապ ունեն իշխանության հետ, դա իրենց հո չի վերաբերվում, դա գրվել է սովորական մահկանացուներիս համար, իսկ իրենք վեր են ամեն ինչից:
 
Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը կաթողիկոս կհռչակի, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի»:

← Վերադառնալ ցուցակին