Լուրեր
Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է փաստացի դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք․ Շարմազանով
25.10.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը հրաժարվել է ՀՀ-ն գործոն դարձնելու բոլոր առավելություններից ու Հայաստանը վեր է ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։
Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանի տարածաշրջանային ու որոշ չափով նաեւ աշխարհաքաղաքական լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1. Հայկական Արցախի գոյությյամբ։
2. Հայկական Սյունիքի,հայ-իրանական սահմանի ու Ադրբեջանը Նախիջեւանից
կտրված պահելու տարածքի առկայությամբ։
3. Հայկական ատոմակայանով։
4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։
Նիկոլն ու նրա թուրք-ադրբեջանական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը,Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում,ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետեւանքով կարող է կանգնել փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ տեսանելի ապագայում կարծես դուրս է հանվելու նիկոլական ռեժիմի առկայության դեպքում։
Այս սցենարի խաղարկման արդյունքում ՝ Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու, այլ ինքն է փաստացի դառնալու թուրք-ադրբեջանական միջանցք»։
