Լուրեր

Փաշինյանի իշխանությունը չի կարողացել մարսել սեփական պարտությունը․ Խաչատրյան

24.10.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Փաստ է, որ այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր թեկնածուներն են հաղթել, Փաշինյանի իշխանությունը չի կարողացել մարսել սեփական պարտությունը։ Նման պարագաներում  իշխանականների կողմից շատ արագ ժամանակամիջոցում կիրառվել են տարբեր ճնշման ու շանտաժի մեթոդներ՝ ընդդիմադիր ղեկավարներին ենթարկեցնելու կամ քաղաքականապես չեզոքացնելու նպատակով։ 
 
Իսկ այն գործիչները, ինչպիսիք են Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ համայնքապետեր, դարձել են քաղաքական հետապնդման զոհ՝ ապօրինի քրեական գործերով բանտարկվելով: Հաշվարկն էլ այն է, որ ժողովրդի կողմից սիրված ու ընտրված այդ գործիչների հեղինակությունն ու քաղաքական կապիտալը պետք է մաշվի տարիների ընթացքում:
 
Նույն տրամաբանությամբ է կառուցվում նաև Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված երեկվա խայտառակ վճիռը, որն ուղղակի իրավական այլանդակություն է:
Սրանց  իրական նպատակը ի սկզբանե մեկն է եղել՝  ցանկացած գնով պահել իշխանությունը և աստիճանաբար ձևավորել միանձնյա կառավարման համակարգ։ Այսօր այն կա, բարի գալուստ բռնատիրական Հայաստան...»։

← Վերադառնալ ցուցակին