Լուրեր

Ներքին թշնամին իր մանիպուլյատիվ, խաբող զառանցանքներով շարունակում է մոլորեցնել հայ հասարակությանը. Եսայան

23.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Բացատրեմ պարզ
 
Ներքին թշնամին իր մանիպուլյատիվ, խաբող  զառանցանքներով շարունակում է մոլորեցնել հայ հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին։  Ճամարտակում  է խաղաղության մասին, երբ հենց ինքն  է բերել պատերազմ, ինքն է հրահրել պատերազմ եւ պատերազմով  եւ 5 հազար տղերքի զոհելով հանձնել Արցախը։  Երբ ինքն է 2022-ին  բերել պատերազմ եւ  ՀՀ սուվերեն տարածքների 200 կմ-ում այսօր զավթված է։ «Խաղաղություն» բրենդը սրանք փորձում են թանկով ծախել մեր ժողովրդի վրա, բայց, արդեն   բոլորի համար է տեսանելի, որ այդ սիրուն փաթեթավորման  մեջը դատարկ է, այնտեղ իրական խաղաղության նշույլ իսկ չկա։ 
 
Սրանց «իշխանությունը» մեր երկիրը մխրճեց  երկարատեւ պատերազմի մեջ։ Այո,  քանի սրանք կան, մեր երկրում  պատերազմը չի նահանջելու, սա պատերազմի ռեալ վտանգ է մեր երկրի սահմաններին/ադրբեջանը գերզինվում է, սրանք մեր բանակը հերթական անգամ կազմալուծում են/, սա պատերազմ է նաեւ  ներքին , ներանձնային, հարեւան-բարեկամի, հավատացյալի-անհավատի, ներկա-նախկինի, բարու եւ չարի պատերազմ։ Իրականում, եթե ազգովի սթափվենք, եթե ընդդիմադիր ուժերը գործեն  մեկ կետի դեմ, եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի վերագտնել մեր ժողովրդի վստահությունը, հավատը/իսկ դա շատ հնարավոր է եւ արդեն տեսանելի/, ապա շատ արագ պատերազմ բերող  այս  խմբակին կկարողանանք   մերժել եւ ուղարկել  պատմության սեւագույն ցուցակ։
 
Սիրելի մարդիկ,  հայ ժողովուրդ ՀՀ-ում եւ սփյուռքում,  պատերազմ բերողներին պարտավոր ենք  հեռացնել։ Եւ,  հավատացեք՝ հեռացնելով  սրանց, կհեռացնենք նաեւ պատերազմը մեր երկրի սահմաններից դուրս եւ մեր հայրենիքի ներսում»։

← Վերադառնալ ցուցակին