Լուրեր
Մերը բանդա չէ, մերը թիմ է՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, որից ծնվել է հաղթանակած Հայկական Բանակը․ Գրիգորյան
22.10.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիմա էլ հերթը Ռուբինյանինն էր՝ ցույց տալու, որ նիկոլական նյարդը դարձել է պետական կառավարման անփոխարինելի գործիք։ Երբ խոսքը չեն կարողանում լսել, քննադատություններն այլևս տանելի չեն, մնում է միայն ղժղժոց դնելն ու խոսափող անջատելը։ Սրա վերաբերյալ էսքանն էլ շատ ա, քանի-որ էդ սաղ ղժղժոցները նաև մի փոքր եթերային ժամանակ ավել «փախցնելն է»։
Ռուբինյանը բարևներ փոխանցեց «բանդա»-ին և նրա առաջնորդին, բայց եկեք հստակ հասկանանք թե, ո՞վ է իրական բանդայի ներկայցուցիչը և որն է գործող իրական բանդան։ Իրական բանդան այն է, որի իշխանության օրոք Հայաստանը ունեցավ հինգ հազարից ավելի զոհ, կորցրեց Արցախը, որի իշխանության օրոք շատերի մոտ արժեզրկվեցին պետական ինստիտուտները, իսկ խորհրդարանական դահլիճը արագ փոխվեց և դարձավ լռեցման դահլիճ։ Դա է ձեր բանդան՝ առանց պատիվ և առանց պատասխանատվություն, ձերը այն բանդան է, որը հրամայում է զոհված զինծառայողի ծնողին ուժով Եռաբլուրից հեռացնել, ձերը այն իշխանությունն է, որը շարունակական կապիտուլացիաից երևի թե մեծագույն հաճույք է ստանում։
Դու ասում ես՝ «բարևներ բանդային», բայց մոռանում ես, որ այն «բանդան», որի մասին խոսում ես և նրա առաջնորդը հողը ազատագրում էր, ոչ թե հանձնում։ Այդ «բանդայի» ղեկավարից վախենում էր ձեր բեղավոր բարեկամը, այն նույն բարեկամը, որը ձեր պես ղժղժում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը։
Այնպես որ նախքան բանդայի բառեր բերանդ բերելը, մի քանի անգամ մտածիր, հետո մի 15-20 րոպե հայելու մեջ նայիր, վստահ եմ որ կտեսնես իրական բանդայի, իրական ներկայացուցչի։
Այո միկրոֆոնը կարող ես անջատել, բայց պատմությունը փոխել և քեզ պատասխանատվության արանքից հանել՝ ոչ։
Հ․Գ․ Մերը բանդա չէ, մերը թիմ է՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, որից ծնվել է հաղթանակած Հայկական Բանակը, որը հաղթող էր թե մտածողությամբ և թե պատմական արդյունքներով։ Մեր առաջնորդը՝ ՀՀ 3-րդ Նախագահ, Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը հող ազատագրող հերոս է, իսկ քո առաջնորդը՝ իրական բանդայի ղեկավարը այդ ազատգրած հողերը թշնամուն հանձնած հողատու է»։