Լուրեր

Գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է․ Աշոտյան

22.10.2025

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ նախկին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանն ինքնահավան հայտարարել է, թե իբր Հանրապետականները չեն գալիս եթերի իր մոտ։ 

Պետրոսը կրկին ստում է. ես, որպես Հանրապետական, վերջին անգամ հրավիրված եմ եղել որպես «Պետրոսի հյուր» մոտ 6 տարի առաջ։ 
 
Դրանից հետո Պետրոսը խուսափում է ինձ կամ, օրինակ, Էդուարդ Շարմազանովին եթեր տրամադրել, թեպետ տարիների ընթացքում այլ եթերներում քանիցս նետել եմ այդ challenge-ը։
 
Գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է»։

← Վերադառնալ ցուցակին