Լուրեր
«Բանդա, այ թե ովքեր ենք մենք», վստահաբար եղավ այդ տղերքի մտքում․ Եսայան
22.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ենթագիտակցությունը հզոր ուժ է, մարդը կարող է ապրել, խոսել, լավ ու վատ գործեր անել, ու մեկ էլ՝ ենթագիտակցության խորքից մեկը /իր իսկ ներրքին եսը/էդ մարդուն ճչում է իրականությունը, «դրդում» է գժվել, գոռալ, լրբանալ։
Երեկ ԱԺ նիստի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հանդարտ, սառնաիրտ, փաստարկված խոսքը «հասավ» ռուբոշի եւ մյուս քպականների հենց ենթագիտակցությանը, նստած տեղերում դրանք զգացին, որ ամեն ինչ իրենց մասին է, ճիշտ է ասվում, պատգամավորի խոսքում դրանք տեսան իրենց իրական դեմքը, որի մասին գիտեին իրենց հոգու խորը խորխորատներում, եւ․․այո, գժվեցին, ափերից դուրս եկան։
Եւ դրա բղաված բառերը, որ իբր ուղղեց ընդդիմադիր խմբակցություններին, իրականում իրենց իսկ ենթագիտակցության խորքից եկած ճիչ էր հենց իրենց մասին։ «Բանդա, այ թե ովքեր ենք մենք», վստահաբար եղավ այդ տղերքի մտքում եւ չտիրապետելով ինքն իրեն, բղավեց իրենց իսկ ինքնագնահատականը։
Մարդը կարող է ապրել ֆիզիկապես, ստորություններ անել, բայց մեռած լինել հոգեպես։
Քպում այսօր լիքը այդպիսի «մեռածներ» կան՝ հոգեպես։
Իսկ հոգու մահը ամենահզորն է, չկասկածեք․․․»։