Լուրեր
ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 16-19ը Կիպրոսում մասնակցել է ԵԺԿ Կանանց խորհրդի աշնանային կոնֆերանսին
21.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 16-19ը Կիպրոսում մասնակցել է ԵԺԿ Կանանց խորհրդի աշնանային կոնֆերանսին,որին ներկա էին 29 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։
Աճեմյանն իր ելույթի ընթացքում և մասնավոր զրույցներում հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակին, արտաքին վտանգներին, խոսել Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների և ՀՀ ում աննախադեպ թիվ կազմող քաղբանտարկյալների մասին։
Նա ներկայացրել է ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, մամուլի և ազատ խոսքի հետ կապված խնդիրները։


