Լուրեր
Սրանց տգետ քաղաքականության ողջ մերկությունը երևում է հենց այստեղ․ Խաչատրյան
21.10.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ո՞նց կարելի է թշնամու հետ փորձել իբր հարաբերություններ կարգավորել, և միևնույն ժամանակ սեփական ժողովրդի մեջ տարածել թշնամանք ու պառակտում։
Սրանց տգետ քաղաքականության ողջ մերկությունը երևում է հենց այստեղ, երբ խոսում են խաղաղությունից, բայց ներսում պատերազմ են սերմանում մարդկանց մեջ:
Եթե իսկապես ուզում ես ուժեղ պետություն կառուցել, պետք է սկսել ներքին կարգուկանոնից, միասնության ու համերաշխության վերականգնումից։ Առանց դրա «արտաքին խաղաղությունը» ընդամենը գեղեցիկ ձևակերպումներով քողարկված դատարկություն է...»։