Լուրեր

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք․ Շարմազանով

19.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ 
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ 
Ինքը թուրքական սատելիտի կարգավիճակում է։ 
 
Եթե դու 2020թ․ աշնանը հայտարարում ես՝ էրդողանական Թուրքիան գալիս է Հայաստանը ցեղասպանելու, դրանից 4 տարի անց գնում Էրդողանի գիրքը վերցնում, Ավետարանի նման դնում ես կրծքիդ, մի հատ էլ խնդրում ես, որ միջնորդ լինի հայ–ադրբեջանական հարաբերություններում, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվելու։ 
Դու փաստորեն վասալ ես։
 
Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին 2 բան իրականացնելու համար՝ Արցախի ադրբեջանացում և Հայաստանի թրքացում։ Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով։
Ռուբիկոնի մի ափին Հայաստանի ադրբեջանացման ջատագովն է,մյուսում՝ ՀՀ Անկախության հռչակագրի հետեւորդները։
Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է հստակ ցույց տալ իր տեղը»։

← Վերադառնալ ցուցակին