Լուրեր
Գործող վարչախումբը ակնհայտ խառնաշփոթի մեջ է․ Եսայան
18.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գործող վարչախումբը ակնհայտ խառնաշփոթի մեջ է, քպականնների ներսում տարատեսակ թեւերն ու ականջնեը անասելի շատացել են, մեկը մյուսին է կասկածում, մեկը մյուսի դեմ «դանոս» է անում, մեկը մյուսին ատում է եւ, բոլորը միասին, ենթագիտակցության խորքում ատում են նիկոլին։
Ի՞նչու, կհարցնեք, ի՞նչու քպականները պետք է ատեն այն անձին, ով իրենց ոչինչից դարձրեց պատգամավոր, նախարար, գործ տվեց, տների ու ամառանոցների տեր սարքեց, պետական բյուջեի հաշվին ահռելի պարգեւավճարներ տվեց եւ աշխարհում պտտվելու հնարավորություն՝ կրկին՝ բոլորիդ, մեր երկրի հարկատուների հաշվին։
Այդուհանդերձ, անգամ քպ-ում կան մարդիկ, որ հասկանում են «Ոչ միայն հայի», հասկանում են, որ իրենց ծնողների, երեխաների աչքերին մի տեսակ չեն համարձակվում նայել, հասկանում են, որ իրենց ծառայողական մեքենաներից դուրս գալը եւ մարդկանց հետ տետ-ա տետ շփվելը իրենց հեչ հաճելի պահեր չի պարգեւում, հասկանում են, որ իրենք եւս քաշվում են անդունդը։
Եւ եթե հասարակությունը, ընդդիմադիր ուժերը, անհատները ճիշտ գործեն, այս մարդիկ շատ արագ անցնելու են նիկոլի վրայով(քաղաքական իմաստով)։
Հայտնի ճշմարտություն կա, որն ապացուցվել է ժամանակի եւ տարածության մեջ՝
որքան ուժեղ է վերահսկման ցանկությունը, այնքան արագ է գալիս քանդման փուլը։Իսկ այն, որ նիկոլը անհագ, անսահման մոլուցքով ամեն ինչ անում է վերահսկելու ամեն ինչ եւ ամենքին, անգամ մարդկանց մտքերը, ակնհայտ է։ Ով-ով, նա օր-օրի իր թիկունքին զգում է իր իսկ կառուցած «բուրգի» վերահաս քանդվելը եւ հենց այդ պատճառով էլ դառնում է ավելի ու ավելի նյարդային ու անկառավարելի»։