Լուրեր

Սա է այսօրվա «վարչապետական» խորհրդի հիմնական ուսուցանումը. Զաքարյան

18.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր Նիկոլը ևս մեկ խելոք բան է ասել. «մեր պատմությունը մեզ ասում է, մի՛ կրկնեք ինձ»: 
 
Փայլուն միտք, որն իհարկե Նիկոլի սեփականը չէ, որովհետև իրենից առաջ շատերն են դա ասել: Բայց, որ Նիկոլն է ասում՝ այդ հորդորը դառնում է ավելի աղաղակող և ուշագրավ: Դավադրությունների մեջ հիմնավոր կասկածվող անձը, հայ ժողովրդին խորհուրդ է տալիս չկրկնել պատմության սխալները: 
Հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն սխալը՝ Սերժ Սարգսյանի ազգապահպան իշխանության դեմ դուրս գալն ու Նիկոլի ազգակործան իշխանության հետևից գնալն էր: Այդ պատմական սխալի ամենացայտուն դրսևորումը Նիկոլին ընտրել էր (2019թ., 2021թ.): 
 
Հիմա նա իր էջում տեսանյութ է հրապարակում և ասում է, «պատմության սխալները չկրկնելու համար՝ պետք է կարդանք մեր պատմությունը»: 
Հարգելի հայրենակիցներ, հորդորում եմ ձեզ՝ հետևել Նիկոլի այս խորհրդին: Եթե ձեզ հաղթող, անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ պետություն է պետք՝ ուրեմն այլևս երբեք չկրկնեք պատմական սխալը և չքվեարկեք Նիկոլի ՔՊ-ի, կամ նրա նման ապազգային ուժերի օգտին: 
 
Եթե ձեզ պետք է կործանվող, նսեմացվող, օտարի ձեռքի խաղալիք, թուրքական վտանգով աքցանված ու թրքացման հեռանկարով երկիր՝ ուրեմն ձեզ պետք է ընտրել ՔՊ կամ նրա նման մեկին:
 
Սա է այսօրվա «վարչապետական» խորհրդի հիմնական ուսուցանումը»:

← Վերադառնալ ցուցակին