Լուրեր
Ակնհայտ է, որ Հայաստանը ներքին դաշտը մտնելու է ավելի սուր փուլ. Դերզյան
17.10.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018 թվականի մարտի 31 - 2020 թվականի նոյեմբերի 8 - 953 օր
Այսքան ժամանակ կար Հայաստանի հետ որևէ կապ ունեցող կամ կապ ունենալ ցանկություն ունեցող ուժերի, անհատների, կառույցների (ՀՀ-ից մինչև սփյուռք) համար խաբված լինելու, հիասթափվելու և դա գիտակցելու համար։
2020 թվականի նոյեմբերի 9- 2023 թվականի սեպտեմբերի 19 1043 օր
Այսքան ժամանակ կար Հայաստանի հետ որևէ կապ ունեցող կամ կապ ունենալ ցանկություն ունեցող ուժերի, անհատների, կառույցների (ՀՀ-ից մինչև սփյուռք) համար իրենց հստակ դիրքորոշումը արտահայտելու համար։
Ովքեր լռել են՝ անկախ իրենց դիրքորոշումից, իմ համար այս իշխանություններից վատն են և իրավունք չունեն իմ պետության վրա ազդել։
Կոպիտ է հնչում, բայց Նիկոլի ռեժիմը պահողը գոնե անկեղծ խոսում է դրա մասին, իսկ ոմանք ակտիվանում են, երբ «դանակը» անձամբ իրենց «ոսկորին է» հասնում։
Ակնհայտ է, որ Հայաստանը ներքին դաշտը մտնելու է ավելի սուր փուլ։ Ես գիտեմ, թե ով է իմ գաղափարական թշնամին, գիտեմ, որ անգամ մոտակա մեկ տարվա ոչ ցանկալի արդյունքի դեպքում (եթե այդպես լինի) հաղթելու եմ իրեն ավելի վաղ, քան ինքը կարող է պատկերացնել, բայց նաև ուզում եմ իմանալ գաղափարական դաշնակիցների ողջ բանակը։ Իմ ասելով նկատի չունեմ միայն «Իմ», բայց նաև նկատի ունեմ «Իմ»։
Ակնհայտ է, որ երկար անհաջողություններից հետո ընդդիմադիր դաշտը, որը ֆուտբոլային լեզվով ասած 7 տարի թիմ ֆուտբոլիստներա բերում, բայց թիմից տրանսֆեր չի իրականացնում՝ կարիք ունի բալաստից ազատվելու։ Դա նաև հաջողության գրավականներից մեկն է։ Փաստացի 2 լուծումով.
Լուծում 1
Փչացնել և բացահայտել բալաստը։ Սա շատ ցավոտ աշխատանք է, քանի որ պարունակում է բազմաթիվ միֆերի քայքայում և փաստացի նոր աշխարհի ձևավորում։ Համարյա նույնն է, ինչ փոքր երեխային ասեն, որ Ձմեռ պապիկ չկա։
Լուծում 2
Հավաքել սեփական «11» հոգանոց թիմը ու ստիպել մնացածին խաղը դիտել պահեստային նստարանից։
Հ.Գ. Ի դեպ, Ձմեռ պապիկի մասով մենք անգամ անցել ենք այն ստադիան, որ երեխային պետք է ասել, որ Ձմեռ պապիկը պապան ու մաման են։ Հիմա արդեն նվերդ չառնես՝ տո(հմ)նածառդ դատարկ կմնա խոսույթի ձևավորման փուլն է մոտենում»։