Լուրեր

Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է. Աբրահամյան

17.10.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Միքայել և Բագրատ Սրբազանների հետ:
 
Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում, տարաբնույթ կեղծ մեղադրանքներով, բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է:
 
Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի դեմ գրոհներով նաև ներհասարակական թշնամություն է սերմանվում:
 
Ազատությո՛ւն Սրբազան հայրերին և ապօրինի   հետապնդումների ենթարկվող բոլոր քաղբանտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին