Լուրեր

Բանտարկվում են ազգային բարերարներ ու եկեղեցականներ․ Շարմազանով

16.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի զայրանար,քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ,այլ՝ մարդ։

Անհայրենասերը քո գործերի  մեջ տեսնում է այն,ինչ պակասում է իրեն- եւ հէնց այդ է պատճառը,որ նա չի հանդուրժում  քո հոգեւոր լուծը ,քո իշխանութիւնը։
Ահա ,թե ուր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը։
 
Մի աստուածիութիւն ունին սրանք- օրուայ իշխանաւորը,որի մանկլաւիկը, պնակալէզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկութիւնը։
Նման չարարիւեստ էակներից շաղախուած մի ցածոգի ամբոխ ,դարեր առաջ սպանեց Սոկրատէսին,եւ աւազակների հետ ՝ խաչ հանեց Նազովրեցուն։
Գարեգին Նժդեհ .«Ռազմիկ», 1940,25 դեկտեմբեր։
 
Հ.Գ. 80 տարի է անցել հանճարեղ Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց դժբախտաբար նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում։
Բանտարկվում են ազգային բարերարներ ու եկեղեցականներ,բայց հասարակության մի հատված այս ամենը չնկատելու է տալիս՝ հաշտ «ապրելով» այս իրականության հետ»։

← Վերադառնալ ցուցակին