Լուրեր

Հասկանալի է, որ հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների «գրպանը հոդված մտցնելն» ու հեծավային արշավներով լսարան զբաղեցնելը տաժանակիր զբաղմունք է

16.10.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երբ Ալիևը հայտարարում է, որ Լաչինը որպես ԱՊՀ այս տարվա մշակութային մայրաքաղաք հռչակելը կարևոր է «Արևելյան Զանգեզուրի» զարգացման առումով, տեսնես կառավարական որևէ կաբինետում մտածում ե՞ն, թե «Արևմտյան Զանգեզուրն» ըստ ադրբեջանական լոգիկայի որտեղ է գտնվում:
 
Դեռ չեմ խոսում, որ այդ հայտարարություններն արվել է ՀՀ կառավարչի ներկայությամբ, որին տեղում բացի շողոքորթությունից ոչինչ չի հնչել:
 
Հասկանալի է, որ հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների «գրպանը հոդված մտցնելն» ու հեծավային արշավներով լսարան զբաղեցնելը տաժանակիր զբաղմունք է, սակայն մեր հասարակությունը պետք է հստակ իմանա, որ Բաքվի գաղափարական և ռազմավարական պլանավորումներում, ՀՀ-ի մի հսկայական հատված ադրբեջանական տարածքային նկրտումների տիրույթում է»:

← Վերադառնալ ցուցակին