Լուրեր

Միջազգային հերթական փաստաթղթերը, որոնք պայթեցնում են Նիկոլի ստերը․ Շարմազանով

14.10.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Միջազգային հերթական  փաստաթղթերը, որոնք պայթեցնում են Նիկոլի ստերը։
Բազմիցս առիթներ ունեցել եմ փաստերով ապացուցելու,որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։
 
Փաստել եմ,որ թե ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը,թե միջազգային այլ  դերակատարներ նշել են,որ «Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է,ով ուղղակիորեն  Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»։
Ավելին.նույն Փաշինյանն է 2020-ին Կապանում ներկայացրել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը,որի համաձայն Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր « պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի» միջոցով,իսկ մինչ հանրաքվեի իրականացումը պետք է ապահովվեր Արցախի խաղաղ կենսագործունեությունը։
 
Նշել եմ,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հրապարակային ասել,որ Ղարաբաղյան հարցի առանցքը  կարգավիճակի հարցն էր։
Այժմ ձեր դատին կներկայացնեմ միջազգային փաստաթղթեր,որոնք հերթական անգամ կպայթեցնեն նիկոլիզմի փուչիկը։
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության  հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթները:
Այդ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, որից բխում են այդ պետության գերակայություններն ու քայլերը:
Եվ այսպես:
 
1. 2013 թվականի ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները, որոնք արծարծված էին համանախագահների հայտարարություններում 2009-2011 թթ.: (նկար 1)
 
2. 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում  ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ կրկին, բացի ԵԱՀԿ  ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից արդեն հղում էր արված  2009-2013թթ. ԱՄՆ,ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների/Օբամա,Սարկոզի,Մեդվեդեւ,Օլանդ,Պուտին/ 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին: (նկար 2)
Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը:
 
Փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր  ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս երկու համանախագահ երկրների ՝ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին:
 
3. Եվ ահա՝ 2023 թվական և ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում  ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա: (ուստի նաեւ նկար չկա):
Իսկ ինչու՞ է բացակայում այդ հիշատակումը։
Պատասխանը շատ պարզ է.քանի որ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն արդեն ճանաչել էր Ադրբեջանի անբաժան մաս։
Հանրագումարի բերելով վերլուծությունը, փաստենք. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված։
Իսկ Նիկոլի ժամանակ այն  այլևս գոյություն չունի»։
 
Հնարավոր է սա տեքստ, որում ասվում է «58. 2 Россия активно выступает за политико- дипломатическое урегулирование конфликтов на постсоветском пространстве, в частности способствует в рамках существующего ногостороннего переговорного механизма всеобъемлющему решению приднестровской проблемы на основе уважения суверенитета, территориальной целостности и нейтрального статуса Деспублики. Молдова при определении особого статуса Приднестровья, урегулированию нагорно-карабахского конфликта во взаимодействии с другими государствами- сопредседателями Минской группы Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) и на основе принципов, изложенных в совместных заявлениях Президента Российской Федерации, Президента Соединенных Штатов Америки и Президента Французской Республики, сделанных в 2009-2013 2009 2013 годах.» նկարն է
 
Հնարավոր է սա տեքստ, որում ասվում է «1 на в 49. Россия продолжит играть активную роль в политико-дипломатическом урегулировании конфликтов пространстве СНГ, в частности будет участвовать поиске путей решения приднестровской проблемы на основе уважения суверенитета, территориальной целостности и нейтрального статуса Республики Молдова при определении особого статуса Приднестровья. способствовать урегулированию нагорно- карабахского конфликта во взаимодействии другими государствами сопредседателями Минской группы ОБСЕ изложенных совместных президентов России, США и Франции, сделанных в 2009-2011 годах. и на в основе принципов, заявлениях» նկարն է

← Վերադառնալ ցուցակին