Լուրեր
Իսկական նախընտրական PR․ Եսայան
14.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսկական նախընտրական PR
ալիեւի compatriot/հայրենակից/ նիկոլ,
Թրամփի «վոցապն> էլ քեզ չի օգնելու, իզուր քեզ մի կոտորի եւ ձեռքով սրտիկելու շողոքորթական ծամածռություններ մի արա։
«ԱՄՆ նախագահը հարցնում է Ադրբեջանի նախագահին. And where is your compatriot? Եվ Ալիեւը մատով ցույց է տալիս իր «հայրենակից» Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետին: Դոնալդ Թրամփը հարցնում է
... And you guys are still getting along, right?
... They fought for 32 years and in one hour we settle it. And they like each other»։
Եւ էսքանից հետո, եթե դեռ կասկածներ կային,ո՞վ են սրանք, ո՞վ է սա, ինչ գեներ ունեն, այդ կասկածները ցրեց անձամբ մեծն Թրամփը։
Մնում է ՀՀ քաղաքացին ինքն իր համար վերջապես ընկալի, հստակեցնի, առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում ինքը ո՞ւմ է ընտրելու․ հա՞յերին, թե՝ ոչ հայերին։Միշտ եմ ասում, առաջիկայում չեն լինելու սովորական համապետական ընտրություններ, լինելու է ազգայինի ընտրություն»։