Լուրեր
Մտածեք եւ գործենք միասին․ Եսայան
12.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիշո՞ւմ եք մի հին անեկդոտ կար՝ ամուսինը մտնում է տուն, բարեւից հետո ասում․«Հիմա կսկսվի», կինը զարմացած հարց է տալիս․ «որտեղից ես գալիս, ինչ ես լսել, ինչը կսկսվի»։
Իսկ ամուսինը արդեն ասում է․«Սկսվեցցցց>, ու միայն դա , ուրիշ ոչինչ։ Կինը հարցախեղդ է անում, ամուսինը՝ միայն մեկ բառ՝ «Սկսվեց»։ Հիմա, գանք մեր օրեր, որքան էլ չնկատենք, որքան էլ չուզենք իմանալ, որքան էլ հետաձգենք այդ մասին մտքերը, իրական հողի վրա արդեն «սկսվել է»․․․Կհարցնեք՝
ի՞նչը, ասեմ՝ նախընտրական մարաթոնը։
Ողջունելի է, որ նոր միավորներ են ստեղծվում, նոր շարժումներ, հին մարդիկ նոր ցանկություններով ու նպատակներով։ Բնական է, երկիրը մտնում է նախընտրական փուլ, թեպետ դեռ կա 10 ամիս եւ թեպետ դեռ կա լրջագույն գործ՝ սրանց կառավարությանն անվստահություն հայտնելու շատ հնարավոր, եւ՝ ռեալ հաջողության հնարավորությամբ։
Ողջունելով բոլոր նոր ստեղծվողներին, նորացողներին, իրենք իրենց վերջապես «քաղաքականության» մեջ հայտարարածներին, մեկ մաղթանք ունեմ՝ ՉՄՈՌԱՆԱԼ, որ մեր երկիրը սովորական վիճակում չէ, նորմալ վիճակում չէ, մենք աննորմալ վիճակում հայտնված պետություն ենք։
ՉՄՈՌԱՆԱԼ, որ մեր երկրում կառավարիչը նաեւ զավթիչ-դրածո է։Հետեւաբար, սրա դեմ պայքարը եւս պիտի լինի ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱն։ Իսկ այս ոչ սովորականը, ըստ ՀՀ Սահմանադրության, կա եւ մնում է սրանց անվստահություն հայտնելը։ Կարծում եմ պետք է այս հանգամանքը գիտակցեն եւ այս գործին կպնեն բոլորը , եւ՝ խորհրդարականները, նաեւ՝ քպական քիչ նորմալները, ինչու ոչ, ապագա քպական աբիժնիկները նիկոլից, նաեւ բոլոր նոր, թարմ, լավագույն մղումներով ստեղծվող եւ ստեղծվելիք ուժերը։Իսկ այդպիսիք կան, վստահաբար՝ կան։
«Որտեղ էլ լինենք, միշտ դռան հակառակ կողմում ենք, ներսինների համար այդ դուռը՝ ելքի, դրսինների համար՝ մուտքի դուռ են դա անվանում»։ Լեւոն Խեչոյանի այս հանճարեղ միտքը շատ տիպական է այսօրվա եւ վաղվա համար։
Դռները նաեւ բացվում են, եւ՝ երկկողմանի։
Բացենք դռները, որ մաքուր օդ գա։
Մտածեք եւ գործենք միասին, մեր պետությունը նորմալ հունի մեջ դնելու եւ ազատագրելու սուրբ նպատակն ունենալով»։