Լուրեր
Մեսրոպ, «ընդդիմադիր» խաղը ուշ ես հիշել․ Գրիգորյան
10.10.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեսրոպ, «ընդդիմադիր» խաղը ուշ ես հիշել։ Սաղ քաղաքը գիտի, որ դու Նիկոլի նախագծից ես եղել․ «Առաքելություն»-ով ստեղծեցիք «Իմ քայլը» դաշինքը, երևի դա էր ձեր «առաքելությունը» լինել այնպիսի դաշինքի ստեղծման ակունքներում, որը բերեց այս աղետալի իրականությանը, հետո եղար Նիկոլի թիմակից՝ նախ խորհրդական, հետո նախարար էիր աշխատում նիկոլի մոտ արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո։
Նույն համակարգից ես, նույն պատասխանատվության տակ, ու էդ ամենինչը հաշվի առնելով ուրիշներին չափելու «բարոյական իրավունք» չունես։
Արցախի հերոս Սերժ Սարգսյանին Նիկոլի հետ հավասարեցնելը կամ տոտալ անգրագիտություն է, կամ լավ մտածված և ուղորդված մանիպուլյացիա։ Հող ազատագրողին ու հող հանձնողին նույն հարթության վրա չեն դնում։ Եթե սկսում ես քննադատել, սկսիր քեզնից․ դու էիր ներսում, երբ պետությունը և պետական մտածողությունը քայքայվում էին անհավանական տեմպերով։
Քո բերած փաստարկներն էլ իրականում լրիվ անիմաստ են։ Էն մարդիկ ում փորձում ես կապել ՀՀԿ-ի «ջանին», վաղուց կապ չունեն կուսակցության հետ։ Դու ուղղակի միշտ հիշի՝ հենց դու ու քո նմաններն էիք Նիկոլի իշխանության հիմքում, դուք էիք նրան քայլ առ քայլ բերում մինչև այս աղետը։ Էսօր էլ փորձ ես անում թեմա շեղել ու «հերոսական» ձայներ հանել, բայց քո անցյալը չի մաքրվում։
Քաղաքում բոլորը հիշում են՝ որտեղ էիր դու, երբ պայքարը թեժ էր, հիմա արդեն ուշ է «մաքուր ընդդիմադիր» խաղալ։ Քեզնից առաջ գալիս է քո պատմությունը, ու դա ամենալավ պատասխանն է քո ցանկացած գրառման կամ արտահայտած «մտքին»:
Կարճ ասած՝ նախ քո պատմությունը և անցած ճանապարհը դզի պչի, հետո նոր փորձի դաս տալ ուրիշներին»։