Լուրեր
Բնական է, որ քպականները մերժեցին «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը․ Եսայան
06.10.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ , խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը եւ պատգամավոր Աննա Մկրտչյանը քպականններին ցույց տվեցին, թե ինչպիսին պետք է լինի իրական , գրագետ եւ կոմպետենտ պատգամավորը։
Բնական է, որ քպականները մերժեցին «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը՝ ազգային ճգնաժամի եւ նիկոլի կառավարությանը անվստահություն հայտնելու մասին։ Զարմանալի չէր։ Հո իրենք իրենց ձեռքով իրենց գլուխը չէին դնելու դահիճի կացնի տակ։
Զգուշությունը նրանց համար էս պահին փրկություն է։
Ի պատիվ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորների, ասեմ, շատ լավ աշխատանք էր, նաեւ, կարեւոր եմ համարում «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայությունը։
Լսելով նաեւ քպական կանանց եւ հանձնաժողովի նախագահի խոսքերը, զննելով նրանց պահվածքը, ջանքը, խղճացի էդ մարդկանց, զուտ մարդկայնորեն, չնայած հեչ խղճալու բան չեն, բայց եւ անթաքույց էր, ոնց են իրենց կոտորում իրենց տիրոջն ապացուցելու, որ իրենք չկան էն քպականների մեջ, որոնք պատրաստ են իրավիճակի համարժեք փոփոխության պահին կողմ լինել անվստահության գործընթացին։ Ակնհայտ էր, որ այդ քպականները ինքնապաշտպանական բնազդով , անուղղակի, իսկ էն մի հայտնի տիկնոջ պահվածքով եւ խոսքով՝ անթաքույց, իրենց կոտորում էին, որ հանկարծ չհայտնվեն սեւ ցուցակում եւ իրենց գլխին չիջնի նիկոլի մուրճը։
Բայց ինչ մեղք եք, ինքներդ ձեզնից հեչ լուր չունեք, խաբար չունեք, թե ձեզնից ով եւ ովքեր են կրիտիկական պահին դեմ լինելու ձեր «մուրճասեր» տիրոջը։ Վախը ակնհայտ էր։
Երկու վախը մի մահ է, շարունակեք վախենալ»։