Լուրեր
Երբեք չի կարելի թեւաթափ լինել, համակերպվել եւ հուսահատվել․ Եսայան
29.09.2025
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե ինձ ասեն՝ վաղը աշխարհի վերջն է, ես միեւնույնն է, այսօր կշարունակեմ ծառ տնկել։ Ասում են սա Մարտին Լյութեր Կինգի միտքն է։Արդեն յոթը տարի նաեւ՝իմը։ Իմ պայքարը այս հողատուների դեմ հենց այսպիսին է, պայքար մինչեւ անվերապահ հաղթանակ, մինչեւ երկրի ազատագրում սրանցից։ Իմ կողքին եք, ուրեմն մեր ծառը եւ կտնկվի եւ կճյուղավորվի եւ բերք կտա։
Թեկուզ եթե ասեն՝ վաղը աշխարհի վերջն է։ Երբեք չի կարելի թեւաթափ լինել, համակերպվել եւ հուսահատվել։
Եթե այսպես գործենք ու սրան հավատանք բոլորս, հավատացեք՝ կհաջողենք․․․»։
