Լուրեր
Հայկ Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին և դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին
19.09.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին։
Նամակում ներկայացրել եմ մեր հայրենակիցներին Բաքվի բանտում սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը»։