Լուրեր

Մի զանգահարեք երեկվա ներկայացման մեջ խաղացած որեւէ արվեստագետի,մի թիրախավորեք նրանց․ Շարմազանով

15.09.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ես քննադատել ու քննադատելու եմ որոշ «արվեստագետների» պահվածքը Փաշինյանի արվեստաբանական «հանճարեղ» դասընթացի ժամանակ։
Նրանց վարքագիծն իմ սրտով չէր։
Դա արվեստագետի պահվածք չէր։
Բայց մարդկանց թիրախավորելն անընդունելի եմ համարում եւ նույնիսկ դատապարտելի։
Ինձ ու ընտանիքիս անդամներին 2018-ին թիրախավորել  են։
Դա զզվելի վարքագիծ է։
 
Մի հավասարվեք նրանց։
Կներեք, բայց մի «զոմբիացեք»։
Մի զանգահարեք երեկվա ներկայացման մեջ խաղացած որեւէ արվեստագետի,մի թիրախավորեք նրանց։
Աստված իրենց հետ։
Ասել ու ասելու եմ,Փաշինյանն իրենց շատ էլ է»։

← Վերադառնալ ցուցակին