Լուրեր

Ցանկապատն այն մասին է, որ հայրենիքը, հողը, երկիրը պահելու համար պետք է լինել միասնական․ Եսայան

15.09.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բացատրեմ պարզ 5

«Ցանկապատ» ներկայացումը ես դիտել եմ, դիտել են շատերը։  Օրերս այն դիտեց նաեւ  այսօրվա    «կառավարիչը»։  Ներկայացումից հետո իր  ծղոտե շլյապայով որոշեց կանգնել ու զրուցել դերասանների եւ հանդիսատեսի հետ։Ցանկապատն այն մասին է, որ հայրենիքը, հողը,  երկիրը պահելու համար պետք է  լինել միասնական, պետք է պատրաստ լինել կռվի, պետք է  իրար չուտել, պետք է չերկնչել  եւ օրինակով ցույց  է տրվում, թե ինչ է  լինում, երբ անում ես դրա հակառակը, երբ քո դռան դեմի մի քառակուսի մետլախի համար, մի մետր  հողի համար  հարեւանիդ , դրկիցիդ,  ազգակցիդ հետ տարիներով կռիվ ես տալիս, բայց երբ գալիս է իրական թշնամին, ամեն ինչ  խլում է, դու ոչխարի պես   գլուխդ կախ համաձայնում ես ու դառնում ճորտ։Սրա մասին  է ներկայացումը, ես եւ հանդիսատեսը այդպես ենք հասկացել։Նիկոլը երեկ գնաց եւ ամբողջ այս ազգապահապան, հայրենիքապահպան, ուժեղ լինելու, երկիրը պահելու գաղափարը 180 աստիճանով շուտ տված  մարդկանց բացատում էր, թե հեսա Կիրանցում էլ ցանկապատ կդնի եւ մարդիկ խաղաղ կապրեն։ Ինքը իրենը ասեց եւ դերասանները, հանդիսատեսները մի երկու կծկտուր բաներից էն կողմ չանցան, ոչ մեկը կընդդիմացավ, ոչ մեկը չասեց՝ այ տղա սսկվի, գոնե  մեր ներկայությամբ սսկվի, /ենթադրում եմ, որ թատրոն նայում են մտավորական, գրագետ մարդիկ/,ոչ մեկը չհամարձակվեց կանգնել իր երկար հասակով, Մկոն կամ էլ  Տիգրանը, չկանգնեցին ու  ինչպես հարկն  է չհակադարձեցին։  Երեւի վախեցան, որ թատրոնը կփակի։
Երեւի վախեցան։
Իսկ Արցախը երբ հանձնեց, չվախեցա՞ն, իսկ Տավուշի գյուղերը երբ հանձնեց, չվախե՞ցան, իսկ հիմա, երբ Սյունքը դարձնում  է բաց միջանցք, քարվանսարա, չեն վախենո՞ւմ։
 
Յախկ․․․
Ամենեւին չպաշտպանելով այս օրվա ընդդդիմադիր ուժերին, զուտ մեկ հարց՝ բա ընդդիմությունից ի՞նչ եք ուզում, բա ասում եք նոր ուժեր գան, ինձ, նախկիններին չեք  ուզում, բա պահը եկել էր, դառնայիք էդ նոր ուժը, մի լավ դոմփեիք, բառով, մտքով, խելքով, հայրենքի սիրով եւ ցավով։  Չարե՞ցիք․․Դե, ապրեք։Ու եթե այլ բան չեք անում, եթե այլ բան չենք անում, հետեւաբար, մնացել է ՄԵԿ քայլ՝ օրենքով սահմանված կարգով ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ այսօրվա կառավարիչներին։  «Հայաստան» դաշինք ջան, կանենք, լավ, չենք անի՝ ամեն մեկիդ գլխին մի  պուճուրիկ, սեղմող ցանկապատ կդնի։ Ցանկապատված կապրեք մինչեւ գերեզման, դա էլ  է չէ ցանկապատված, երբ մեռած կլինենք, էլ չենք կարող  մեր /ձեր/գերեզմանների  ցանկապատերը էս ու էն կողմ տանել։
 
Հ․Գ․ էդ մուրճով մի մեծ անցք  կբացես ճակատիդ»։

← Վերադառնալ ցուցակին